Ամուսնությունը քայքայում է կնոջ առողջությունը
Հետազոտողները պարզել են, որ «ամուսնացած
հետերոսեքսուալ կանանց առողջությունը ավելի ուժեղ է քայքայվում՝ ամուսնացած
հետերոսեքսուալ տղամարդկանց համեմատ»:
Գիտնականների աշխատանքը ցույց է տվել, որ իրենց ամուսնության ընթացքում
կանայք հոգ են տանում ամուսնու առողջության համար՝ այն դեպքում, երբ
տղամարդկանց նույն չափով չի հետաքրքրում իրենց երկրորդ կեսի առողջությունը:
Սա ամուսնության մեջ հիասթափությունների առիթներից մեկն է: Կանայք
ամուսնության մեջ ավելին են տալիս, քան ստանում:
«Ամուսնացած կանայք համարում են, որ
ամուսնու առողջության մասին հոգ տանելը իրենց պարտքն է: Տղամարդիկ համարում
են, որ յուրաքանչյուրն ինքը պետք է հոգ տանի իր մասին, իսկ առողջությունից
գանգատվելը և բժիշկներին դիմելը ժամանակի զուր կորուստ է»,- ասել են
հետազոտության հեղինակները:
Նրանց հարցումը վկայում է, որ ուժեղ սեռին տհաճություն է պատճառում
կանանց՝ առողջությունից բողոքելը: Ոչ հազվադեպ դեպքերում ամուսինները
պնդում են, որ կանայք դիմեն բժշկի, բայց ոչ թե նրա համար, որ անհանգստանում
են նրանց ինքնազգացողությամբ, այլ որպեսզի չլսեն նրանց գանգատները:
Այդպիսի վերաբերմունքը դառնում է կանանց ընկճախտի և հուզումների նախադրյալ,
ինչը չի կարող չքայքայել առողջությունը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է