Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն: Ֆրանսիան Մոսկվայում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին:
Խորվաթիան պարտվեց, բայց վստահաբար կարող ենք ասել, որ դարձավ այս առաջնության ամենասիրված հավաքականը, իսկ Մոդչիչն էլ այս առաջնության լավագույն ֆուտբոլիստն էր:
Ինչ վերաբերում է խաղին, ապա անպայման պետք է շեշտենք, որ Ֆրանսիան առաջին գոլը խփեց այն տուգանային հարվածի խաղարկումից, որը չպետք է լիներ, քանի որ Գրիզմանը սիմուլյացիայի դիմեց: Ֆրանսիան երկրորդ գոլը խփեց 11 մետրոնոցից, որը եւս չպետք է լիներ, չնայած արգենտինացի մրցավար Նեստոր Պիտանան նույնիսկ օգտվեց տեսակրկնությունից:
Առաջին դեպքում ինքնագոլի հեղինակ դարձավ Մանջուկիչը, իսկ երկրորդ դեպքում 11 մետրոնոցն իրացրեց Գրիզմանը՝ 39-րդ րոպեին հաշիվը դարձնելով 2:1, քանի որ 28-րդ րոպեին Պերիշիչը հրաշալի հարվածով հաշիվը դարձրեց 1:1:
Չենք պնդում, որ եթե չլիներ մրցավարական որոշումները, ապա Ֆրանսիան չէր հաղթի, պարզապես արձանագրում ենք ակնհայտը:
Իսկ 2:1-ից հետո ֆրանսիացիները 59-րդ եւ 65-րդ րոպեներին դարձան գոլի հեղինակ: Գրեթե նույնանման գոլեր խփեցին Պոգբան եւ Մբապեն: Հետո զավեշտալի գոլի հեղինակ դարձավ Մանջուկիչը, օգտվելով Լյորիսի հիմար սխալից:
Ֆրանսիան արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը, քանի որ ուժեղ հավաքական ուներ, իսկ Խորվաթիան արժանիորեն նվաճեցին արծաթե մեդալները, թեեւ արժանի էին նաեւ առաջին տեղին:
Նվաճելով արծաթե մեդալներ խորվաթները դարձան հերոսներ բոլոր խորվաթների, բոլոր ֆուտբոլասերների համար, իսկ ֆրանսիացիները հերոսներ են, քանի որ կարողացան Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:
Վիճակագրության սիրահարների համար էլ նշենք, որ Խորվաթիան իրացրեց վեց անկյունային, իսկ ֆրանսիան՝ երկու: Դեպի դարպասը Խորվաթիան կատարել է ութ հարված, իսկ Ֆրանսիան՝ ոչ մի: Դարպասին կատարած հարվածներով առաջատարը Ֆրանսիան է՝ վեցը չորսի դիմաց: Իսկ տարածքային առավելությանը Խորվաթիայինն էր՝ 61-ը 39-ի դիմաց:
Top-News.am


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար