Պեսկով. Պուտինը տայգայում է գիշերել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մեկ օր անցկացնել Սիբիրում եւ Կրասնոյարսկի երկրամասում գիշերել տայգայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցած գիշեր նա այնտեղ է գիշերել, այս գիշեր եւս տայգայում կգիշերի, իսկ վաղը վաղ առավոտյան արդեն Մոսկվա կվերադառնա, որտեղ նրան սովորական աշխատանքային առօրյա ժամանակացույցն է սպասում»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «պայմաններն արշավային են, նախագահը հանգստանալու համար մեկ օր է վերցրել»:
Նրա խոսքով՝ նախագահը Մոսկվայում կլինի վաղը՝ մարտի 3-ի առավոտյան: Պեսկովը նշել է, որ Պուտինը որոշել է մեկ օր տայգայում անցկացնել Կրասնոյարսկում աշխատանքային ծրագիրն ավարտելուց հետո: