Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում երեխաների խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը» հաստատելու մասին նախագիծը։
2024 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումների ընդունման համար: Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է կառավարությունը։
Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե համապատասխան բժշկական հաստատության եզրակացությամբ անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը:
Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության դեպքերում սոցիալական ծառայություն տրամադրողն անձին կամ նրա ընտանիքի անդամին կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, անհրաժեշտության դեպքում կատարում է նաև ուղղորդում անձի բուժումը համապատասխան բժշկական հաստատությունում իրականացնելու համար: Նշված կարգավորումներն առկա են, սակայն դրանք ենթարկվել են էական փոփոխությունների՝ պայմանավորված 2024 թ. օրենսդրական փոփոխություններով և պրակտիկ անհրաժեշտությամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի