Ինչպե՞ս հաղթահարել միջազգային «աչքկապոցին»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին տարիներին միջազգային մակարդակով ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում այնպիսի գործընթացների, ինչպիսիք միջազգային իրավունքի խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության համակարգի քայքայումն են։ Բայց կան պետություններ, որոնք նորանոր «հորիզոններ են նվաճում» այս տեսանկյունից։ Այդ պետություններից մեկն էլ բռնապետական Ադրբեջանն է, որտեղ կառուցվածքային, հետևողական ու համակարգված մոտեցումներ են ձևավորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքների զանգվածային խախտումները, փաստերի կեղծումը, դատական գործընթացների մանիպուլացման և պետության կողմից կատարված հանցագործությունների արդարացումը։ Քիչ չէ, որ Արցախը լիովին հայաթափվեց, մինչ այսօր էլ Ադրբեջանում գերի են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և այլ հայորդիներ, իսկ նրանց դեմ դատական ֆարսը շարունակվում է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Սակայն Ադրբեջանի գործողությունների հետ կապված միջազգային արձագանքն անբավարար է, քանի որ Ադրբեջանի նավթն ավելի է գնահատվում, քան համամարդկային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտագործում է իր խավիարային դիվանագիտության լծակները՝ բարձացվող ձայները լռեցնելու կամ ճնշելու համար։
Բայց, բարեբախտաբար, կան կառույցներ, որոնք առանց ճնշումներին տրվելու, անաչառ կերպով ներկայացնում են Բաքվի հանցավոր ռեժիմի բնույթը, հայտարարություններով են հանդես գալիս և զեկույցներ են նախապատրաստում։ Այդպիսով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների օրակարգի ոտնահարման վրա։ Այս համատեքստում առանձնանում է վերջերս հրապարակված կարևոր փաստաթուղթը, որը մշակվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ու ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի համագործակցությամբ գործող «Հայկական իրավական կենտրոնի» ջանքերով։ Այս զեկույցը փաստական և իրավական հիմնավորումներով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը համակարգված և պետական մակարդակով տարիներ շարունակ իրականացրել ապացույցների կեղծում, դատական գործընթացների մանիպուլյացիա, մարդու իրավունքների ոտնահարում և ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության դեմ կիրառել միջազգային իրավունքին հակասող մեթոդներ։ Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այս կառույցների կողմից արձանագրված խախտումները վերաբերում են ոչ միայն պատերազմական հանցագործություններին, այլ նաև Ադրբեջանի ներքին կառավարման ձևին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները փաստացի լռեցվում են, իսկ իրավական համակարգը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ՝ իշխանության շահերին։
Մի խոսքով, չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը, ավելին՝ ջանքերին, որ ոչինչ չխոսվի Արցախի մասին, նաև ադրբեջանական հանցագործությունների մասին, կան հայկական ու նաև միջազգային կազմակերպություններ, որոնք այդ հարցերը բարձրացնում են, ընդ որում՝ փաստարկված ու փաստաթղթավորված, ինչը կարևոր հանգամանք է միջազգային հանրությանն այդ ամենին ծանոթացնելու և ոչ միայն «աչքկապոցիի», այլև նորանոր հանցագործությունների դեմն առնելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի