Էրդողանը բավական շատ հանցանք է գործել. Կարո Փայլան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահապատժի հետ կապված հայտարարություններով փորձում է Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հանելու հաշվարկներ անել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին բավական շատ հանցանք են գործել։ «Վերջին երկու տարում եւ հատկապես հեղաշրջման փորձից հետո շատ մարդիկ են Թուրքիայում տուժվել։ Միայն ՄԻԵԴ–ի կողմից այդ հայցերով որոշումների արդյունքում պետությունը ստիպված է լինելու միլիարդավոր դոլարներ փոխհատուցումներ վճարել։ Եւ այդ ամենի դեմն առնելու համար Էրդողանը մահապատիժ մտցնելը օրակագում է պահում որպեսզի Թուրքիան հանի ՄԻԵԴ–ից ու Եվրոպայի խորհրդից»,–ասել է Փայլանը՝ շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն շարժվող Թուրքիան գծերից դուրս է եկել։


















































Սիրիայում մահանում են աղքատների որդիները, թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա. Կարո Փայլան
«Այստեղ պետություն չկա, սա մաֆիայի որջ է»․ Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարի սպառնալիքների մասին
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ