«Այստեղ պետություն չկա, սա մաֆիայի որջ է»․ Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարի սպառնալիքների մասին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ իրենց կուսակցության համանախագահին ուղղված սպառնալիքները։
«Եթե նախարարը մաֆիայի ոճով սպառնում է երկրի երրորդ ամենամեծ կուսակցության համանախագահին, ապա այստեղ պետություն չկա, սա մաֆիայի որջ է», - գրել է Փայլանը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հեռախոսով սպառնացել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Փերվին Բուլդանին, ըստ վերջինիս՝ Սոյլուն մահով է սպառնացել իրենց։
«Ասաց՝ «Ձեր չափը սրանից հետո կիմանաք, դուք այլևս ապրելու իրավունք չունեք, ուր ուզում եք, գնացե՛ք», - պատմել է Բուլդանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նշենք, որ քրդամետ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 11,7 տոկոսը՝ 67 պատգամավորով անցնելով խորհրդարան։ Կարո Փայլանն այսուհետ խորհրդարանում հանդես կգա որպես Դիարբեքիրից ընտրված պատգամավոր։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը