Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համար Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել է Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդեսը ՆԳՆ Պարեկային ծառայության 9 ամսվա արդյունքները (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) ՀՀ ԳԱԱ նախագահի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Մեր պատասխան գործողություններն Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտների նկատմամբ անխուսափելի են Բոլոր հարձակումներն անմիջապես կդադարեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը Սպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել մինչև հունվար ISO ստանդարտով Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումներ չկան

Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համարՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել էԱթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդեսըՆԳՆ Պարեկային ծառայության 9 ամսվա արդյունքները (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)ՀՀ ԳԱԱ նախագահի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ ՍաղյանըՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՄեր պատասխան գործողություններն Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտների նկատմամբ անխուսափելի ենԲոլոր հարձակումներն անմիջապես կդադարեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմըՍպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել մինչև հունվարISO ստանդարտով Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումներ չկանՔննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարներըՎարշավան նոտա է հղել ռուսական հրթիռների իր տարածք ներխուժելու համարԻրանի ղեկավարության մահվան դեպքում Թեհրանի դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալՀայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերըՊատգամավորները կեղծ ամուսնացել են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների հետ՝ մահվան դեպքում տրվող պետական ​​վճարումները ստանալու համարՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԼարսը փակ է. Հայաստանում ճանապարհները հիմնականում բաց ենԳործարկվել է armenia.dealroom.app-ը՝ հայկական ստարտափ էկոհամակարգը՝ մեկ հարթակումԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՖինլանդիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԴատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԳտնել այնպիսի լուծում, որն օգուտ կբերի թիմինՄիլանը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծըԲրունու Ֆերնանդեշը տրամադրված է տեղափոխվել ՄիլանՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամՍերբիայում տեխնիկական ուսումնարանի սաներից մեկը կրակ է բացել աշակերտների վրա Temerario Spyder` բաց տանիքով սուպերմեքենա Բարսելոնայի ղեկավարությունը դժգոհ է ՖլիկիցChristie’s աճուրդի տան գնահատմամբ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել 8 միլիոն դոլարովՈ՛չ, դա իմ մասին չէՂարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԵրևանի Մուրացան փողոցում երիտասարդի սպանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովՊատումներ Երևանի պատմությունից. ազատազրկված անձինք առցանց ծանոթացել են Երևանի պատմությանըFirebird-ի նոր համալիրը Հրազդանում 15 անգամ մեծ կլինի առաջինիցՄիայն հոկտեմբեր ամսին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 153 բալիստիկ հրթիռԱնկախ, ինքնիշխան, խաղաղ, զարգացող ու հարատև Հայաստանի ՀանրապետությունՇարքից դուրս մնացած Հարի Քեյնին կփոխարինենՀՀ վարչապետի գավաթ լողի մրցաշարում Շիրակի մարզի դպրոցականները փայլուն արդյունքներ են գրանցել (ֆոտոշարք)Այցելություն Ռումինիայի նախագահական նստավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի Honda անվտանգության բարձիկների փչող մեխանիզմները կարող են պայթելՈւկրաինայի համար նախատեսված հրթիռների մատակարարումը կասեցվել է Հորմուզի նեղուցով անցնելիս երեք լցանավ է պայթել Դատավճիռը` մտրակի 74 հարված Բյուրական համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
Մշակույթ

Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդեսը

Աթենքում՝ Ակրոպոլիսի թանգարանում, տեղի է ունեցել «Հին Հայաստան» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Ցուցահանդեսն ընդգրկում է Պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ուրարտուի թագավորությունն ընկած ժամանակահատվածը՝ ներկայացնելով նաև Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայական հարստությունների ժառանգությունը։

Բացման արարողության ժամանակ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է միջոցառման պատմական նշանակությունը՝ նշելով, որ Ակրոպոլիսի թանգարանում նախկինում Հայաստանին նվիրված որևէ միջոցառում չի անցկացվել, իսկ Հունաստանում երբևէ չի ներկայացվել նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդես։

«Այն պատմական է նաև այն պատճառով, որ Հայաստանի պատմության թանգարանը երբևէ աշխարհի որևէ թանգարան նման քանակով և նման որակով այսքան ցուցանմուշ չի ուղարկել»,- նշել է դեսպանը։

Մկրտչյանի խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2024 թվականին։ Նախապես նախատեսվում էր ներկայացնել Հայաստանի վրա հելլենիզմի ազդեցությունը, մասնավորապես՝ Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, սակայն հետագա ուսումնասիրությունների արդյունքում ընդլայնվել է ցուցահանդեսի շրջանակը։

Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական մշակութային և քաղաքակրթական ազդեցությունները փոխադարձ են եղել, և դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից ու Արևելքում հելլենիզմի տարածումից առաջ Արևելյան Էգեյան ծովի հունական կղզիներում առկա են եղել ուրարտական և հայկական ազդեցության հետքեր։

Մկրտչյանն անդրադարձել է նաև պատմական ռևիզիոնիզմին դիմակայելու հարցում պատմության ուսումնասիրության նշանակությանը։

«Խոր պատմական անցյալի ավելի լավ ըմբռնումը երբեք խոչընդոտ չէ․ ընդհակառակը՝ այն անհրաժեշտություն է ցանկացած տեսակի և ցանկացած ծագման պատմական ռևիզիոնիզմին դիմակայելու համար»,- ասել է նա։

Տիգրան Մկրտչյանը նաև հայտնել է, որ ցուցահանդեսն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել 2027 կամ 2028 թվականին՝ հավելելով, որ սա, ամենայն հավանականությամբ, Հունաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իր ներգրավմամբ վերջին խոշոր և ամենակարևոր միջոցառումը կլինի։