Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի, համաձայն որի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ ՍՊ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես, իրականացնելով Երևան քաղաքի Փափազյան փողոցի 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը
Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրել
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան