Վարշավան նոտա է հղել ռուսական հրթիռների իր տարածք ներխուժելու համար
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյի կանչել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանձնվել է «չափազանց կոշտ դիվանագիտական բողոքի նոտա»՝ ռուսական հրթիռների կողմից Լեհաստանի օդային տարածքը ենթադրաբար խախտելու կապակցությամբ, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Մաչեյ Վեւյուրը։
«Նոտայում արտահայտվել է մեր վճռական բողոքը նման գործողությունների դեմ, որոնք մեր քաղաքացիների եւ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների համար սպառնալիք են ներկայացնում»,- լրագրողներին ասել է նա։
Անցած ուրբաթ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին օդային տարածք երեք օբյեկտների ներխուժման մասին։ Ավելի ուշ դրանք նույնականացվել էին որպես ռուսական X-101 թեւավոր հրթիռներ։ Դրանց բեկորները հայտնաբերվել էին երկրի տարածքում, գրում է BBC- ին։
Իր հերթին AFP-ն հայտնում է, որ Ռուսաստանի դեսպանը մերժել է մեղադրանքները։ Լրատվամիջոցների համար հայտարարության մեջ Գեորգի Միխնոն նշել է, որ «առայժմ ներկայացված չեն որեւէ համոզիչ եւ ստուգելի ապացույցներ», որոնք կհաստատեին հրթիռների ծագումը։
Երեքշաբթի գիշերը Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը կարճ ժամանակով ներխուժել է Լեհաստանի օդային տարածք։
Զինվորականների խոսքով՝ լեհական դիտարկման համակարգերը հետեւել են անօդաչուին, եւ հրաման է տրվել ոչնչացնել այն։ Սակայն անօդաչուն փոխել է ուղղությունը, եւ զինվորականները որոշել են կրակ չբացել՝ բնակչությանը վտանգի չենթարկելու համար։


















































Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Իրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներին
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (...