ISO ստանդարտով Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումներ չկան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում պատասխանել է այն հարցին, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կենսաչափական անձնագրերի «Ծննդյան վայրը» դաշտում նշվում «Ադրբեջանի Հանրապետություն», երբ ծննդյան վկայականում որպես ծննդավայր կարող է նշված լինել Ստեփանակերտը, Շուշին կամ Մարտունին։
Նախարարի խոսքով՝ բնակավայրի անվանումը որպես ծննդավայր նշելու դեպքում այն պետք է ճանաչելի լինի փաստաթուղթը ստուգող այլ պետությունների համար։
Նա նշել է, որ բնակավայրի անվանումը նշելու հարցում առաջնորդվել են ISO ստանդարտով և այս դեպքում առկա տեղանունները ներկայացված չեն այն անվանումներով, որոնք տեղահանված մեր հայրենակիցներն ակնկալում են տեսնել իրենց անձնագրերում։
Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ ծննդյան վկայականում բնակավայրի անվան առկայությունն ինքնին հիմք չէ այն նույն ձևով կենսաչափական անձնագրում նշելու համար։
Նրա խոսքով՝ միջազգային ստանդարտներն ու սահմանային ստուգումների ժամանակ քաղաքացիների համար հնարավոր դժվարությունները հաշվի առնելով՝ օրենքով ամրագրվել է «Ծննդյան վայրը» դաշտում երկրի անվանումը նշելու պահանջը։


















































Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Իրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներին
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (...