Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն
Նոյեմբերին Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր եռակողմ բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցը կարող է լուծվել միայն պետությունների ղեկավարների մակարդակով, իսկ բանակի թվաքանակի սահմանափակումները և Ուկրաինայի չեզոքությունը «քննարկման ենթակա չեն»:
«Մեր անվտանգության երաշխիքները մերն են և ռուսական կողմը չի կարող դրանք թելադրել», - ասել է Զելենսկին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա նաև հավելել է, որ Ուկրաինան համաձայն չէ ամերիկյան կողմի առաջարկած տարածքների փոխանակման տարբերակին:
Զելենսկու խոսքով՝ Կիևի համար կարևոր է, որ նոյեմբերին եռակողմ բանակցություններում կողմերը քննարկեն առաջնորդների մակարդակով նոր հանդիպման հնարավորությունը:
Ուկրաինայի նախագահը նաև առանձին զգուշացրել է գործընկերներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վաղաժամ չեղարկման մասին մինչև Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացումը:
Նոյեմբերի բանակցություններում, ըստ Զելենսկու, Կիևը մտադիր է բարձրացնել մի քանի առանցքային հարց, ներառյալ էներգետիկ հրադադարը և կրակի դադարեցումը Սև ծովում:
Նախօրեին Ուկրաինան և Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել վերսկսել ուղիղ բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ:
Ավելի վաղ Մոսկվան հանդիպման հնարավոր վայր էր առաջարկել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբին, իսկ դրա անցկացման մոտավոր ժամկետը ՝ նոյեմբերի կեսը: Այս մասին ռուսական կողմը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին՝ հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)