Ջրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի փոխնախարար Իվո Մարչինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, մասնավորապես՝ ջրային համակարգերի կառավարման, ջրամբարաշինության, ենթակառուցվածքների արդիականացման ու կեղտաջրերի մաքրման շուրջ համագործակցության հնարավորությունները։
Ղալամքարյանն անդրադարձել է Հայաստանի ջրային ենթակառուցվածքների զգալի մասի վերականգնման և արդիականացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով միջազգային ֆինանսական կառույցների դերը ոլորտի զարգացման ծրագրերի ֆինանսավորման գործում։
Որպես համագործակցության հնարավոր ուղղություն՝ Իվո Մարչինն առաջարկել է ներգրավել չեխական գիտահետազոտական հաստատություններին՝ ոլորտային փորձագիտական ներուժն օգտագործելու և փորձի փոխանակման նպատակով։ Ջրային կոմիտեի նախագահն իր հերթին ընդգծել է Հայաստանում ջրային ոլորտում պետական գիտահետազոտական կառույց ունենալու անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ համալսարանների միջև փորձի փոխանակումն ու հետազոտողների համագործակցությունը։
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու ոլորտային փորձագիտական աջակցություն և ներկայացնելու ջրային կառավարման ոլորտում մասնագիտացած չեխական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներն ու ծառայությունները։
Հանդիպմանը հաջորդել է այց Վեդու ջրամբար, որտեղ չեխական պատվիրակությանն ուղեկցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը և «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)