Շրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ին
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն՝ Սեուլ, որտեղ կմասնակցի «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։
SOI Global Dialogue-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող կարևոր միջազգային հարթակներից է, որը համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով։
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ պետական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն COP17-ի նախապատրաստական գործընթացին, կենսաբազմազանության պահպանությանը, կլիմայական քաղաքականությանը և բնապահպանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար