Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արմենուհի Տիգրանյան փողոց 12/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- հանրային սննդի կառույցի խոհանոցում՝ ֆուրշետի պատրաստման հատվածում, լվացքի մեքենան, լվացքի փոշին, ախտահանիչ լուծույթները տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, թունավոր նյութերի հետ շփումը, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,
- հանրային սննդի կառույցը ապահովված չի եղել սննդամթերքի պահման համար առանձնացված տարածքով,
- պահեստային հատվածի հատակը, ինչպես նաև ֆուրշետի պատրաստման հատվածի պատերի որոշ հատվածներ չեն պահվել նորոգ վիճակում,
- խոհանոցի և պահեստային մասի առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, բորբոսի աճը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- խոհանոցի բացվող պատուհանը ապահովված չի եղել միջատապաշտպան ցանցով,
- հանրային սննդի կառույցը ապահովված չի եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը