Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ
Press TV-ի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության գաղափարին՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։
«Իրանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ երկխոսություն սկսել Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ՝ ստեղծելու անկախ, կոնսենսուսի վրա հիմնված և արտաքին ռազմական միջամտությունից զերծ կոլեկտիվ անվտանգության մեխանիզմ»,- հաղորդում է լրատվալան գործակալությունը։
Հեռուստաալիքը ճշտել է, որ Արաղչին այս հայտարարությունն արել է Բաղդադում, որտեղ հանդիպել է Իրաքի նախագահ Նիզար Ամեդիի, Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ Հալբուսիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ Արաջիի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարը «կոչ է արել տարածաշրջանային անվտանգությանը նոր մոտեցում ցուցաբերել»՝ հիմնված «համագործակցության և փոխադարձ վստահության» վրա։
Խոսելով Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մասին՝ Արաղչին ընդգծել է, որ Իրանը «կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ համաձայն իր պարտավորությունների և Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի դրույթների, կշարունակի համագործակցությունն Օմանի հետ՝ որպես հարևան ափամերձ պետության, ինչպես նաև երկխոսությունը տարածաշրջանի մյուս երկրների հետ»,- նշել է հեռուստաալիքը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...