Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ Խ.Ս.-ն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի բնակիչ Մ.Թ.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով, պարբերաբար իրականացրել են կենդանիների՝ շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը՝ այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 21-ին Խ.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (152 դրվագ), իսկ Մ.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (116 դրվագ)։
Խ.Ս.-ի և Մ.Թ.-ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Շնորհակալություն, Սանդրո՛, Նոայում կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար