«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման շրջանակում նմուշառում են իրականացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող՝ «Գոռմուշ» ՍՊ ընկերությանը պատկանող «Մուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասնկեր/բորբոսասնկեր (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը։ Միաժամանակ սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների շրջանակում շարունակում է հետևել սահմանված պահանջների կատարմանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով