Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղ Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն ԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ Կոշտա Ozon-ի պահեստները հարձակման են ենթարկվել Իրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The Telegraph ՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ
Գիտություն

ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, Իտալիայի Ստրեզա քաղաքում մասնակցել է «Քաղաքականությունների լաբորատորիա․ կրթական բարեփոխումներն Արևելյան գործընկերության երկրներում. համատեղ դասեր, համատեղ ապագա» տարածաշրջանային միջոցառմանը։

Այն միջազգային կրթական քաղաքականությունների բարեփոխումների փորձի փոխանակման և փոխադարձ ուսուցման հարթակ է, որի շրջանակում մասնակից երեք պետությունները՝ Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան, ներկայացրել են կրթական համակարգերում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև քննարկումներ ունեցել Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի և Ռումինիայի՝ կրթության ոլորտի միջազգային փորձագետների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել «Հայաստանում կրթության բարեփոխումների ուղղությունները և մարտահրավերները» թեմայով ելույթով՝ ներկայացնելով հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ծրագրերը՝ դրանք համադրելով Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված «Հայաստանի կրթության բնագավառի կառավարումը և ֆինանսավորումը՝ ուղղված կրթության հավասար հասանելիության ապահովմանը» զեկույցում արձանագրված դիտարկումների և առաջարկությունների հետ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է որակյալ կրթության ժամանակակից պահանջների համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման, խրախուսման և ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրերը, կրթության կառավարման և առաջնորդության բարեփոխումները, կրթական ենթակառուցվածքների ստեղծման և գույքով հագեցման աշխատանքները։

«Կրթության համակարգը մեծ և դանդաղ շարժվող համակարգ է, սակայն համոզված ենք, որ շարունակական ջանքերը տալիս են մեծ արդյունք և ունեն կարևոր ռազմավարական նշանակություն երկրի զարգացման համար։ Ուստի ուրախ եմ կիսվել մեր երկրի փորձով, և պատրաստ ենք լսել նաև այլ երկրների հաջողված փորձը, քանի որ միայն դրական փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հասնել հաջողության և ստեղծել լավ ապագա մեր երեխաների համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

ՀՀ պատվիրակության կազմում միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման վարչությունների ներկայացուցիչները։

ՀՀ պատվիրակները ներկայացրել են նաև Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթությունները՝ կառավարման լավարկման և դրանց շարունակական մշտադիտարկման, կրթության որակի գնահատման և վերահսկողության վերաբերյալ։

Քննարկվել են նաև կրթական համակարգերի վերափոխման, ներառական և դիմակայուն կրթական համակարգերի կառուցման, 2030-2040 թվականների համար կրթության առաջնահերթությունների, կրթության մեջ տվյալահենք քաղաքականության և կրթության բարեփոխումների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության թեմաները։

Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումների և հմտությունների աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որին, բացի Հայաստանից, մասնակցել են նաև Արևելյան գործընկերության երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի կրթության ոլորտը համակարգող պետական մարմինների ներկայացուցիչները, ԵՄ անդամ պետությունների փորձագետներ և Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատակիցներ։

Հաշվի առնելով, որ 2024 թվականի մայիսից մեկնարկած եռամյա ծրագիրը մոտենում է ավարտին՝ միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի շարունակականության, հայեցակարգի և հետագա փուլի բովանդակության հետ կապված հարցեր:

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ կրթության ոլորտի վերլուծություններն ու տվյալների հիման վրա որոշումների ընդունումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումը, ոլորտային և բյուջետային պլանավորումը և արդյունավետության մոնիթորինգը։

Ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացվել են մի շարք ճանաչողական, փորձի փոխանակման այցեր․ արագ կրթական ախտորոշման (Rapid Education Diagnosis, RED) մեթոդաբանությամբ մշակվել և հրապարակվել է «Հայաստանի կրթության բնագավառի կառավարումը և ֆինանսավորումը՝ ուղղված կրթության հավասար հասանելիության ապահովմանը» զեկույցը։