Իրանի իշխանությունները վախեցնում եւ սպառնում են ցուցարարներին
Նրանց, ովքեր երեք օր անց շարունակում են մասնակցել բողոքի ցույցերին, ավելի խիստ պատիժ է սպասվում։ Այս մասին հայտնել է Իրանի հեղափոխական դատարանի ղեկավար Խոջաթոլեսլեմ Մուսա Ղազանֆարաբադին, փոխանցում է Tasnim-ը։
Խոջատոլեսլեմ Մուսա Ղազանֆարաբադիի խոսքով՝ նրանք, ովքեր մասնակցում են բողոքի ցույցերին դրանց սկսվելուց երեք օր անց, գիտակցաբար են փողոց դուրս եկել ու դիմել բռնության, չնայած կառավարությունն արգելել է նման ցույցեր ։
Բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ պատիժներն օրեցօր ավելի են խստանալու։ «Նրանց կդիտարկեն ոչ թե որպես ցուցարարներ, այլ որպես խռովարարներ, որոնք փորձում են վնասել պետական ապարատին»,- փոխանցում է գործակալությունը։
Ղազանֆարաբադին նշել է, որ ձերբակալվածները, որոնք ղեկավարել են բողոքի ցույցերը ու կապ ունեն օտարերկրյա հետախուզության հետ, շուտով կկանգնեն դատարանի առաջ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Թեհրանում երեք օրվա ընթացքում ավելի քան 450 ցուցարար է ձերբակալվել։ Երկրի անվտանգության ուժերը մի քանի մարդ են ձերբակալել բողոք հրահրելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
ԻՀՊԿ-ն հաստատել է Ալիռեզա Թանգսիրիի մահը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ