Անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը
Ապրիլի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ հաստատված սերտ, կայուն և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, զինված ուժերում իրավունքների պաշտպանության, սոցիալական իրավունքներին, առողջության պահպանման իրավունքին և մի շարք այլ ոլորտներին առնչվող։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԻՊ-ին առընթեր գործող խորհուրդների կարևորությունը, որոնցում ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարի կարևորությանը` հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ՝ նշելով, որ նման երևույթները հատկապես ակտիվանում են նախընտրական ժամանակահատվածում և պետք է պատշաճ հասցեավորվեն։
Անդրադարձ է կատարվել նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և ոլորտում առկա մարտահրավերներին։ Պաշտպանը կարևորել է օրենքի շուտափույթ ընդունման ու ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ նպատակով պետության կողմից բավարար մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների տրամադրման կարևորությունը՝ մանդատը լիարժեքորեն իրականացնելու նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը և նախանշել են փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ