Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը հաստատել է, որ մտադիր է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը մադրիդցիների հետ լրանում է 2027 թվականի ամռանը:
«Պայմանագրիս ավարտին դեռ մեկ տարի կա, բայց ես ինձ շատ հանգիստ եմ զգում։ Նախագահն ինձ վստահում է։ Ճիշտ պահին ես կերկարաձգեմ պայմանագիրս ու դեռ երկար կմնամ այստեղ, քանի որ սա իմ երազանքների ակումբն է»,- հարձակվողի խոսքն է մեջբերում իսպանական AS պարբերականը։ Հիշեցնենք, որ բրազիլացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այս ընթացքում նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցն ինքնըստինքյան կբացվի. Թրամփ
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...