Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյուն Պակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանում Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ Սինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքներըNASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-նՍտամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ երեք մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյունՊակիստանը և Եգիպտոսը կոչ են արել թուլացնել լարվածությունը տարածաշրջանումԹուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem PostՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ 07.04.2026Թեհրանի արվարձանի ուղղությամբ իրականացված ավիաhարվածների հետևանքով առնվազն վեց մարդ է զnhվելԻրանի նոր Գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է և ի վիճակի չէ ղեկավարել պատերшզմից տnւժած երկիրը. Daily mailԱնդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համարԿանխվեց ծանր հանցագործությունԱլավերդու որոշ հասցեներում գազ չի լինիԴոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեինԻրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են ՄոսկվաԻսրայելը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խուսափել գնացքներից օգտվելուցՄԻՊ-ն անդրադարձել է կալանավորված Դավիթ Մինասյանի գործին առնչվող շահարկումներինՄեղավորներ փնտրելը ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին10 000 նոր ծառ՝ ԵրևանումԹրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքումԴդեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը. Axios․Արտեմիս II-ի աստղագնացները տեսան Լուսնի հակառակ կողմըՎենսն այսօր Բուդապեշտ է ժամանում Օրբանին սատարելու նպատակովՎերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմելՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀրդեհ Թաիրով բնակավայրում«Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ ԿարապետյանինՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին
Հայաստան

Վաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի միջնակարգ դպրոց և համայնքային մանկապարտեզ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
 
Այցի ընթացքում Պաշտպանը ներկա է եղել համայնքային մանկապարտեզում մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ հանդես գալով բացման խոսքով։ Նա ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության և վաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորման կարևորությունը՝ նշելով, որ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ապահով, հոգատար, անվտանգ և արժանապատիվ միջավայրում։
 
Այցի շրջանակում մանկապարտեզում հանդիպումներ են անցկացվել նաև ծնողների հետ, այդ թվում՝ եզդիական համայնքը ներկայացնող։ Քննարկվել են երեխաների կրթության, իրավունքների պաշտպանության և համայնքում առկա խնդիրների հաղթահարման ուղիները։
 
Մեծամոր համայնքի Զարթոնքի միջնակարգ դպրոցում Պաշտպանը, տնօրենի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, իրականացրել է շրջայց՝ տեղում ծանոթանալով կրթական հաստատության պայմաններին, անձնակազմի աշխատանքային միջավայրին և ուսումնական գործընթացի ընթացքին։
 
Այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում աշակերտների հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների դերը երիտասարդների իրավագիտակցության բարձրացման գործում՝ ընդգծելով հանդուրժողականության, մարդու արժանապատվության պաշտպանության և յուրաքանչյուր անձի՝ որպես բարձրագույն արժեքի ընկալման կարևորությունը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր թեմաների՝ իրավահավասարություն և խտրականության դեմ պայքար, մարդու իրավունքների կրթություն, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, խոսքի ազատություն և այլն։ Այս համատեքստում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները։
 
Հանդիպումն առանձնացել է բաց և ակտիվ երկխոսությամբ։ Աշակերտները բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Մասնավորապես, դպրոցական միջավայրի անվտանգության համատեքստում անդրադարձ է կատարվել բուլինգի խնդրին։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այն շարունակում է մնալ տարածված երևույթ և պետք է արժանանա պատշաճ արձագանքի։
 
Պաշտպանը կարևորել է արձագանքող և աջակցող միջավայրի ձևավորումը, ինչպես նաև ուսուցիչների, ծնողների, պետական կառույցների և բոլոր դերակատարների համատեղ աշխատանքը՝ կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։
 
Հանդիպմանը մասնակցած եզդիական համայնքի ներկայացուցիչ աշակերտները բարձրաձայնել են իրենց համայնքին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանն ընդգծել է, որ վաղ և հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալը հակասում են մարդու իրավունքներին և չեն կարող դիտվել որպես ընդունելի պրակտիկա՝ կարևորելով կրթության և իրազեկման դերը նման երևույթների կանխարգելման գործում։
 
Ամփոփելով այցը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը սեփական համայնքում դրական փոփոխությունների իրականացման գործում՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
 
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում գնահատել իրավիճակը և խթանել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։