Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը մասամբ բացել է օդային տարածքը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի Սպասվում է անձրև Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Սի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ Թրամփ Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը ՀՀ վարչապետի ճեպազրույցը ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Իրանը մասամբ բացել է օդային տարածքը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերըՊանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդեսԲելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունըԼիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տունՍամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանըՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերՄենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողաՎթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել էՀորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց էՀարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանքԱվարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետՀրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրաԱսիայի ամենահարուստ մարդըԱյս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ըՁերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներՎահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ
Գիտություն

Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմել

Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով ունեցել են առնվազն հինգ տարվա ուսումնական դադար։ «Նոր մեկնարկ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։

«Կրթաթոշակային նախագծի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։

Նախագծին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք (առանց առավելագույն տարիքային սահմանափակման), ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար:

Առաջնահերթ ուշադրության կարժանանան հետևյալ խոցելի խմբերը․

  • երեխաների խնամքի նպատակով ուսումը դադարեցրած ծնողներ,
  • միայնակ ծնողներ,
  • ներկա և նախկին դատապարտյալներ,
  • հաշմանդամություն ունեցող անձինք,
  • տեղահանված հայրենակիցներ,
  • պարտադիր զինվորական ծառայության կամ մարտական գործողություններին մասնակցելու պատճառով ուսումը չսկսած կամ չավարտած անձինք։

Նախագծի շրջանակում աջակցությունը կարող է ներառել․

  • ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ հիմնված ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և սոցիալական ցուցանիշների վրա,
  • ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում,
  • բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ կրթաթոշակ՝ հաշվի առնելով նաև ուսանողի հասարակական ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը,
  • ուսումնական նյութերի, գրենական պիտույքների, մասնագիտական գրականության և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրում,
  • խորհրդատվական և մենթորական ուղեկցում՝ ուսման ողջ ընթացքում։

Առկա ուսուցման վճարի ֆինանսավորում ստանալու համար դիմելու վերջնաժամկետն է մայիսի 1-ը, իսկ հեռակա ուսուցման համար` սեպտեմբերի 1-ը:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ զանգահարել 041 444 397, 060 501 444 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: