Տոտենհեմն արգելել է Քանյե Ուեսթին համերգ տալ իր մարզադաշտում․ Daily Mail
Լոնդոնի «Տոտենհեմը» մերժել է ամերիկացի հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթին՝ թույլ չտալով նրան ելույթ ունենալ ակումբի տնային մարզադաշտում։ Այս մասին հայտնում է անգլիական Daily Mail պարբերականը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նման որոշման պատճառն արտիստի հակասեմական հայտարարություններն են, ինչպես նաև «Տոտենհեմի» պատմական կապերը հրեական համայնքի հետ։
Մերժումից հետո ռեփերը հրավեր է ստացել ելույթ ունենալու Wireless Festival-ում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել և արժանացել կոշտ քննադատության։ Սկանդալի արդյունքում փառատոնի երկու խոշոր հովանավորներ հրաժարվել են համագործակցությունից:
Նախ Pepsi ընկերությունն է հայտարարել հովանավորությունը դադարեցնելու մասին՝ ի նշան բողոքի, որ Ուեսթն ընտրվել է որպես փառատոնի գլխավոր արտիստ: Ժամեր անց նույն քայլին է դիմել նաև Diageo ընկերությունը (որին պատկանում են Guinness, Johnnie Walker և Captain Morgan ապրանքանիշերը):
Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա փառատոնի կազմակերպիչների որոշումն անվանել է «խորապես մտահոգիչ»՝ հավելելով, որ հաշվի առնելով ռեփերի նախկին հակասեմական հայտարարությունները՝ չի բացառվում, որ արգելվի նրա մուտքը Միացյալ Թագավորություն։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ