Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի դեմ գործողություններում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձևը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների չնչին տարբերությամբ մերժել է պատերազմական լիազորությունների մասին բանաձևը, որը կկանգնեցներ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմն Իրանի դեմ և կպահանջեր Կոնգրեսի թույլտվությունը ցանկացած հետագա հարձակման համար, հաղորդում է Al Jazeera-ն։
Հինգշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքը Պալատում եղել է 219 կողմ և 212 դեմ, որտեղ Թրամփի կուսակից հանրապետականները վերահսկում են տեղերի չնչին մեծամասնությունը:
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել։ Նախագահները կարող են միակողմանիորեն իրականացնել որոշակի ռազմական գործողություններ, սակայն իրավաբան գիտնականները վաղուց պնդում են, որ ըստ ԱՄՆ հիմնադիր փաստաթղթի՝ այդ լիազորությունը կիրառելի է միայն երկրի անմիջական ինքնապաշտպանության դեպքերում։
«Դոնալդ Թրամփը թագավոր չէ, և եթե նա կարծում է, որ Իրանի հետ պատերազմը բխում է մեր ազգային շահերից, ապա նա պետք է գա Կոնգրես և ներկայացնի հիմնավորումները»,- ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Գրեգորի Միքսը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել