Փարիզը չի մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններին. Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատուն
Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ երկիրը ոչ մի դեպքում չի մասնակցում Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններին։ Դեսպանատունը սխալ է որակել Մերձավոր Արևելքի ֆրանսիական բազաներում ամերիկյան սարքավորումների տեղակայման մասին պնդումները։
«Ֆրանսիայի Զատկի ավիաբազայում ընդունվել են ոչ թե մարտական, այլ օպերատիվ աջակցություն ցուցաբերող ամերիկյան ինքնաթիռներ։ Սա ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանդարտ պրակտիկա է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիական կողմն ընդգծել է, որ այս սարքավորումները որևէ կերպ չեն մասնակցում ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացվող գործողություններին, այլ օգտագործվում են բացառապես տարածաշրջանում գործընկերների պաշտպանությանը մասնակցելու համար։
«Ֆրանսիան ստացել է այս հարցի վերաբերյալ լիակատար երաշխիքներ»,- նշվում է Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել