Ինչո՞ւ էր ստել Արման Թաթոյանը
Երեկ՝ Մարտի 4-ին «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նոր ներխուժումներ, և Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից»։ Ըստ նրա, Գեղարքունիքի մարզում 2025թ հուլիս օգոստոս ամիսներին Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ունեցել։
Թաթոյանի հայտարարությունները նաև քննարկման առարկա դարձան Ազգային Ժողովում։ Պատգամավորի հարցին, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ դա սուտ է։
Տեղի ունեցածի մասին խոսեցինք «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ռազմավարական հաղորդակցության ղեկավար Նունե Հովսեփյանի հետ։
Նա պատասխանեց․ «մի բան միանշանակ կարող եմ ասել, որ Արման Թաթոյանի ասածները այսքան տարիների ընթացքում որևէ անգամ սուտ դուրս չեն եկել․ Սա հաստատ սուտ չէր լինի առավել ևս՝ այս թեմայով։ Ես այս պահին ուրիշ հարցի չեմ կարող պատասխանել, պարոն Թաթոյանը այսօր բոլոր հարցերի պատասխանը կտա»։
Նունե Հովսեփյանից նաև փորձեցինք ճշտել, արդյո՞ք պատրաստվում են զրպարտության մեղադրանքով դատի տալ Սուրեն Պապիկյանին, եթե իսկապես Թաթոյանը չէր ստում։
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում իրենց ուժի ղեկավարը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ