Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:
«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:
Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:
Այս հաղթանակին անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գրելով․ «Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ։ Սա վառ վկայություն է, որ եթե կանայք մի բան նպատակադրում ու ջանք են դնում, հաջողում են։ Իսկ հրաձգության Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը արդեն չորս ոսկի մեդալ է նվաճել, վեց արծաթ։ Շնորհավորում եմ»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար