«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի թաքցված ոսկու ներմուծման դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության և էլեկտրոնային առևտրի օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։
Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող։
Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Նման ձևափոխման և տեղադրման եղանակով փորձել են դժվարացնել ոսկիների հայտնաբերումը, ինչի մասին գրավոր հայտնել է նաև ներմուծում իրականացրած քաղաքացին։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը
Եղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերին
Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է
Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին