Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի սահմանման լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարին վերապահելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ կառավարության կողմից զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթների գործողությունը:
Ներկայումս ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի և ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի՝ Կառավարության ծրագրային քաղաքականության հիման վրա աճել է ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների թիվը, ստեղծվել է գումարտակ, որը բացառապես համալրված է կին զինծառայողներով, որի արդյունքում, ինչպես նաև հավասար հնարավորությունների, իրավունքների և պարտականությունների ապահովման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Օրենքում դադարեցնել կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելքը:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ և վեցերորդ պարբերությ պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացի արդյունքներով Զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի ապահովման հետ:
Կատարվող փոփոխությունը
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել:
Ըստ այդմ՝
Հոդված 71. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ: Զինվորական համազգեստը և տարբերանշանները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) կողմից հաստատված կանոնների խիստ համապատասխանությամբ:
Զորամասի տարածքից դուրս հանգստի, արձակման կամ արձակուրդի մեջ եղած ժամանակ զինծառայողներին թույլատրվում է զինվորական համազգեստ չկրել:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 264-րդ հոդվածը:
Հոդված 264. Խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բուժակ (սանհրահանգիչ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):
Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
Իրանական լրատվամիջոցները հայտնում են Մահմուդ Ահմադինեժադի մահվան մասին
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը
Եղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերին
Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է
Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին