Կառաջարկեմ նոր ձևավորվող շարժումներին ներկայացնել՝ որտեղի՞ց են ֆինանսավորվում և ում կողմից. Գալյան
Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, չափից դուրս ժողովրդավարական կարգի կամ արժեքների ցուցանիշն է կամ ցուցադրությունն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ կան քաղաքական ուժեր, որոնք արդեն իսկ բացահայտ քարոզչություն են իրականացնում, թեև քարոզարշավը չի սկսվել, արդյոք այստեղ չկա օրենսդրական բաց, արդյոք չպետք է օրենքում ամրագրվի, որ քարոզարշավից դուրս արգելվում է քարոզարշավ իրականացնել։
«Գուցեև ընտրական օրենսդրության շրջանակներում կան չլուծված հարցեր, բացեր։ Ընդ որում, կան բացեր առաջին հերթին, որոնք վերաբերում են ոչ թե կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը, այլ հիմնադրամների, ինչ-որ ձևավորվող ուժերի, շարժումների ֆինանսավորման թափանցիկությանը։ Այսինքն քաղաքացիները չգիտեն և չկա օրենսդրական մեխանիզմ, որպեսզի իմանան, թե շարժումները ի՞նչ ֆինանսական միջոցներով են ֆինանսավորվում և ում կողմից։ Ես կառաջարկեմ այն ուժերին, որոնք գործունեություն են իրականացնում, լինել բաց ու թափանցիկ ու ներկայացնել այդ հաշվետվությունը՝ անկախ այն բանից, թե օրենսդրական կարգավորումներ կան, թե ոչ։
Որովհետև դրանք հետո տրանսֆորմացվում են կուսակցությունների և որպես կուսակցություն այլևս հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն կրելու են։ Շատ լավ կլինի, որ մեր ժողովուրդը ամեն ինչ իմանա։
Ինչ վերաբերում է նրան, որ պսևդո քարոզչություն է իրականացվում և այլն, ազատ են նրանք շփվել մեր քաղաքացիների հետ, մեր քաղաքացիները ազատ են անել իրենց հետևությունները»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ