Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։ Մարտի 1-ի գործով տարիներ շարունակ քննություն է ընթանում դատարանում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի դեմ։
Օրեր առաջ իրավապահները հայտնեցին, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանը, որի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
«Փաստի» տեղեկություններով, դատախազությունը մտադիր է մեղադրանքներ առաջադրել ոստիկանապետի նախկին երկու տեղակալների ևս, որոնք 2008 թ. մարտի 1-ին պաշտոնավարելիս են եղել։ Մասնավորապես, խոսքը առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է։ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թ. հունիսին, Հունանյանը՝ 2013 թ. հոկտեմբերին։
Երկուսն էլ պահեստազոր ուղարկվելուց հետո առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Գագիկ Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թ. հունվարին, իսկ արդեն 2021 թ. ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր՝ 55-րդ տեղում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քրեական գործն այս նախկին ոստիկանների նկատմամբ հարուցվելու է նույն հոդվածով, ինչ Սաշա Աֆյանի դեպքում՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել