Նարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են. Factor.am
Վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։ «Ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձրերը՝ ավելի քիչ»,- տեսանյութով հայտնեց Փաշինյանը։
Ի պատասխան այս հայտարարության, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում է արել այն մասին, որ իշխանությունը 8 տարի ուներ կենսաթոշակները բարձրացնելու համար, սակայն «մատը մատին չի տվել»․ «․․․Հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: ․․․Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ»։
Նարեկ Կարապետյանի այս պնդումը կեղծ է․ վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են։
2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրվեց «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը։ Ավելի վաղ հիմնական կամ բազային կենսաթոշակ կար, որը 16,000 դրամ էր կազմում։ 2019-ին նվազագույն կենսաթոշակը դարձավ 25,500 դրամ, 2026-ի դրությամբ այն կազմում է 36 հազար դրամ։
Կենսաթոշակները 10 տկոսով ևս մեկ անգամ բարձրացան 2020 թվականին։
2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կրկին բարձրացան։ Հենց այդ ժամանակ նվազագույն կենսաթոշակը դարձավ 36 հազար դրամ։ Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվեց 24,000 դրամը (21,000 դրամի փոխարեն)։
Հայաստանում 2022-ին ներդրվել է նաև կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը։ Կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները, երբ ՀՀ տարածքում կատարում են անկանխիկ վճարումներ, ամսական ծախսած գումարի որոշակի տոկոս (սկզբում 10%) կարող են հետվճար ստանալ։
2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի չափը բարձրացավ 12%-ից և հասավ 20%-ի։ Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ նախկին 6,000-ի փոխարեն՝ կախված քաղաքացիների անկանխիկ վճարումներից։ Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը։ 2025-ի տվյալներով՝ կենսաթոշակի միջին չափը կազմում է 49 հազար 32 դրամ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ