Դատախազը դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված դիմումների հիման վրա՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի և 23-ի որոշումներով, վերոնշյալ երկու անշարժ գույքերի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ էին կիրառվել՝ արգելելով Ա.Բ.-ին որևէ գործողություն կատարել դրանց տնօրինման հետ կապված: Դատարանի որոշումների հիման վրա՝ Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշված գույքերի նկատմամբ կիրառվել էին օտարման սահմանափակումներ, որի վերաբերյալ որոշումը հանձնվել էր Ա.Բ.-ին:
Վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների վերջնական ամփոփման վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա՝ 2022 թվականի ապրիլի 27-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Ա.Բ.-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող վերոնշյալ անշարժ գույքերի՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող մասերը:
Ռ.Խ.-ն Սեյրան Օհանյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված և իրենց կողմից փաստացի տնօրինվող ապօրինի ծագում ունեցող, քրոջ դստեր՝ Ա.Բ.-ի անվամբ ձևականորեն գրանցված՝ Նալբանդյան փողոցում գտնվող անշարժ գույքերը պետության կողմից բռնագանձելու համար իրավական խոչընդոտներ առաջացնելու նպատակով՝ որոշել է այդ գույքերը ձևականորեն օտարել իր ցանկալի անձ Կ.Մ.-ին: Ռ.Խ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ա.Բ.-ն և Կ.Մ.-ն, քաղաքացիական դատարան ներկայացնելու դիտավորությամբ, կեղծել են ապացույց: Մասնավորապես՝ հետին ամսաթվով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի թվագրմամբ, կազմել և առանց նոտարական վավերացման կնքել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ նշված անշարժ գույքերը՝ համապատասխանաբար 502 միլիոն 220 հազար դրամ և 123 միլիոն 250 հազար դրամ արժեքով օտարվել են Կ.Մ.-ին: 2022 թվականի հունիսի 23-ին, Կ.Մ.-ն հայցադիմումի հիմքում դնելով նշված կեղծ ապացույցը՝ իր և Ա.Բ.-ի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագրերը, դրանք ներկայացրել է քաղաքացիական դատարան: Դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի վճռով՝ Կ.Մ.-ի հայցադիմումը բավարարվել է, այդ գույքերի նկատմամբ ճանաչվել է Կ.Մ.-ի սեփականության իրավունքը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ռ.Խ.-ն 2022-2024 թվականներին, լինելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
2026 թվականի փետրվարի 3-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Խ.-ի նկատմամբ` 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը կազմակերպելը), գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններ կազմակերպելը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույց կեղծելը), գործող Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և Կ.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և գործող Քրեական օրենսգրքի 46-509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի գործողություններին օժանդակելը):
Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ