Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք)
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի նկարիչների միության աջակցությամբ «Արվեստա» ընկերությունը Գյումրիում իրականացրել է «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնը, որի շրջանակում ստեղծված երկու ակվարելային նկարներից մեկը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը, մյուսը՝ Հայաստանի նկարիչների միությանը:
Նվիրատվության արարողությանը ներկա են եղել նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և «Արվեստա» ընկերության տնօրեն Արա Մուշեղյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել արժեքավոր նվերի համար՝ վերհիշելով իր տպավորությունները Գյումրիում անցկացված փառատոնի մասին. «Այն մթնոլորտը, որ տիրում էր Գյումրիում՝ «Հայաստանի գույներ» ակվարելի միջազգային փառատոնի շրջանակում, շատ տպավորիչ էր: Ամեն ինչ պետք է անենք ավելի տեսանելի և ճանաչելի դարձնելու մեր տաղանդավոր արվեստագետներին ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային հարթակներում»:
Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է փառատոնի շրջանակում համագործակցության ընդլայնումը, մասնակցության աճն ու փոխադարձ շփումները՝ ակադեմիական միջավայրերի, մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունների, Երևանի և մարզային դպրոցների միջև։
«Արվեստա» ընկերության տնօրեն Արա Մուշեղյանը շնորհակալություն է հայտնել աջակցության և համագործակցության համար՝ ներկայացնելով փառատոնի հաջող արդյունքները. «Փառատոնը լիարժեքորեն գերազանցել է սպասվող արդյունքները՝ դառնալով արդյունավետ համագործակցության հարթակ մշակութային ոլորտում՝ փորձի փոխանակման և նոր մասնագիտական կապերի հաստատման համար»:
Ի նշան արդյունավետ համագործակցության՝ «Արվեստա» ընկերությունը ԿԳՄՍ նախարարությանն է նվիրել փառատոնի հրավիրյալ անվանի վարպետներ Անդի Էվանսենի (ԱՄՆ) և Ալեքս Հիլկուրտսի (ԱՄՆ–Ֆրանսիա) համատեղ լայնաֆորմատ «Գյումրի» աշխատանքը (ջրաներկ, 106 սմ × 189.5 սմ), իսկ Հայաստանի նկարիչների միությանը՝ Նիկոլաս Լոպեսի (Պերու), Էլլի Յուի (Թայվան), Ջհունգ Հունսունգի (Հարավային Կորեա) նույնանուն նկարը (ջրաներկ, 106 սմ × 189.5 սմ):
Կողմերը վերահաստատել են՝ փառատոնը նպաստում է ջրաներկի արվեստի հանրահռչակմանը Հայաստանում և հայ արվեստագետների ճանաչմանը միջազգային ասպարեզում։ Փառատոնի օրերին ակտիվանում է նաև մարզային մշակութային կյանքը։
Փառատոնի շրջանակում իրականացվում է ցուցահանդես, որտեղ ներկայացվում են ջրաներկի արվեստը ներկայացնող համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների աշխատանքներ, շրջագայություններ Հայաստանի տեսարժան և պատմական վայրերով։ Անցկացվում են հրավիրված արվեստագետների ցուցադրական և վարպետաց դասեր, անհատական հանդիպում–քննարկումներ տեղացի արվեստագետների հետ։
Փառատոնն առաջին անգամ Հայաստանում իրականացվել է 2019 թվականին, այնուհետև՝ 2024 և 2025 թվականներին։ Փառատոնը կանցկացվի նաև այս տարի։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար