Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում
Երեկ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներից ու սպանությունից հետո տեղեկություն տարածվեց, թե իբր վեճը ծագել է ինչ որ կնոջ պատճառով։ Շրջանառվող հավաստի տեղեկությունների համաձայն, այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վեճը ծագել է կենցաղային դատարկ վեճի պատճառով, որը սկիզբ է առել մոտ երկու ամիս առաջ, ապա դադարեցվել, իսկ հետո նորից վերակենդանացվել։ Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Երեկ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Ավելացնենք, որ սպանվողը ռեստորանային հայտնի երգիչ էր, ով մոտ էր հակամարտող երկու կողմերի հետ էլ եւ սպանվել է պատահաբար։
Top-News.am


















































Զովունիում կրակnցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մшհացել է
Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար
Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ
Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...