Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ Գալուզին
Երևանը տեղյակ է Մոսկվայի հիմնարար գնահատականներին՝ ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ։ Եթե Երևանը անցնի մեկ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորող շրջանակին, ապա չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնակարգերի պահպանումը, ինչը կհանգեցնի համապատասխան հետևանքների, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Մենք ակնկալում ենք, որ հանրապետությունը կելնի պրագմատիկ մոտեցումից՝ Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպեր, ցածր գնաճ, ուժեղ ազգային արժույթ և հայկական արտադրանքի լայն շուկա, որոնք բոլորը երաշխավորված են Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությամբ», - ասել է փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ, ինչպես նախկինում, Ռուսաստանը Երևանը համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը, հիշեցրել է նա, ամրագրված է ամուր իրավական շրջանակում։ «Մենք միշտ ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետության կողմնակիցն ենք։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանը այլընտրանք չկա։ Մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես հիմք են հանդիսանում հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Երկկողմ համագործակցությունը և համակարգված աշխատանքը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակներում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են», — հայտարարել է Գալուզինը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել