Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար
Երեկ՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 35-ամյա Կարեն Սիրեկանյանը եկել է անասնագոմ և նկատել, որ 60 գլուխ ոչխարներից 40-ին, որոնց մի մասը հղի են եղել, գայլերը հոշոտել են և սատկել են, իսկ մյուս մասը վիրավոր են։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Ս․-ն ասաց․ «Մեր հալալ քրտինքով այս ամենը ստեղծել ենք, արտագնա աշխատանքի եկամուտը ներդրել ենք, որ մի արդյունքի հասնենք, բայց էսօր եղավ այն, ինչին ամենաքիչն ենք սպասել։ Ոչխարները գրեթե բոլորը հղի էին և շուտով գառներ էին ծնելու, իսկ մի մասն էլ արդեն ծնել էր ու հիմա չգիտենք գառների ճակատագիրը ինչ է լինելու։ Մի մասն էլ, որ դեռ չեն սատկել, հաստատ սատկելու են էսօր կամ վաղը։ Մեր ընտանիքի ապրուստի միակ միջոցն են այս ոչխարները ու գառները ու խնդրում ենք պատկան մարմիններին, որ մեզ հասցված մոտ 5 մլն դրամի վնասը գոնե մի մասով փոխհատուցվի»։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը ասաց, որ ընտանիքին լավ է ճանաչում ու արդար քրտինքով աշխատող բազմազավակ ընտանիք է։ Նա ևս հույս հայտնեց, որ ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն այս դժվարին իրավիճակում և նրանք կկարողանան նորից վերականգնել տնտեսությունը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի