Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը այցելել են զորամաս և շփվել զինվորների հետ։ Հայ մարզիկները շնորհավորել են զինվորների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն։
Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևանում հունվարի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կծառայի որպես ժամանակավոր նախագահ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո։ Այս մասին ասվում է Սահմանադրական պալատի որոշման մեջ, որը կարդացել է Սահմանադրական պալատի նախագահ Կարիսլիա Բեատրիս Ռոդրիգեսը։
Վլադիմիր Ժիրինովսկու հերթական մարգարեությունն է հայտնվել համացանցում և այժմ ակտիվորեն քննարկվում է։ Այն վերաբերում է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակմանը, գրում է «Аргументы и факты»-ն: «Մենք, ասենք, Ուկրաինայի հարցում կզբաղեցնեինք մեր ճիշտ դիրքորոշումը, իսկ նրան հնարավորություն կտայինք Վենեսուելայի հարցում։ Նա վերցնում է Վենեսուելան, մենք՝ Ուկրաինան»,- «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է Ժիրինովսկին։
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից ձերբակալված՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Նյու Յորքում գտնվող Ստյուարտ Ազգային գվարդիայի բազա։ Համացանցում հայտնվել են երկրի առաջնորդին ինքնաթիռից դուրս բերելու կադրերը։
Վենեսուելայից հետո Թրամփի հաջորդ թիրախները կարող են լինել Իրանը և Դանիան․ The Guardian
Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց:
Վենեսուելային լայնամասշտաբ հարվածներ հասցնելուց և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան անորոշ ժամանակով և «կվերակառուցի նավթի ենթակառուցվածքը»։
Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու նոր հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է rbc.ru-ն։
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։
Եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ազգային անվտանգության խորհրդականները ժամանել են Կիև։ Այս մասինհայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ումերովը։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ