«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որդին, կինը և դուստրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Հրապարակային ծանուցում է ներկայացվել նրա որդուն՝ Վահե Վարդանյանին, կնոջը՝ Ցողիկ Բեջանյանին, դստերը՝ Անի Վարդանյանին, ընտանիքի անդամ Վարդուհի Վարդանյանին։ Նույն գործով նաև Գլխավոր դատախազություն է հրավիրվել Ռուբեն Մարկոսյանը։
«2023 թվականի հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Աղվան Արշավիրի Վարդանյանին պատկանող գույքի առնչությամբ թիվ 22-10-23 ուսումնասիրությունը: Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր:
Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով