Ժնևում վաճառքի է հանվել այն առանձնատունը, որտեղ հանդիպել են Գորբաչովն ու Ռեյգանը
Ժնևում գտնվող պատմական առանձնատունը՝ Fleur d'Eau-ն, որտեղ 1985 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը խթան հանդիսացավ սառը պատերազմի ավարտի գործընթացին, վաճառքի է հանվել 23 միլիոն շվեյցարական ֆրանկով (29 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Blick թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այժմ վաճառքի հանած միջազգային ընկերությունը առանձնատունը գնել է 1996 թվականին 2.4 միլիոն ֆրանկով (մոտավորապես 2 միլիոն դոլար՝ այդ ժամանակվա փոխարժեքով)։
Առանձնատան հետ մեկտեղ գնորդներին առաջարկվում է գնել նաև 12,000 քառակուսի մետր հարակից այգի։ Նշվում է, որ առանձնատունը նախկինում աճուրդի էր հանվել աշնանը, բայց չէր վաճառվել։
1985 թվականի նոյեմբերի 19-21-ը Ժնևում տեղի ունեցավ Գորբաչովի և Ռեյգանի հանդիպումը։ Դրան նախորդել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման հերթական շրջանը, որն առաջացել է 1979 թվականին Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի հետևանքով։
Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը խոստովանել են, որ «միջուկային պատերազմն անթույլատրելի է», քանի որ «դրանում հաղթողներ չեն կարող լինել», և խոստացել են չձգտել «միմյանց նկատմամբ ռազմական գերազանցության»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով