Պուտինը ՌԴ-ն տանում է ֆինանսական կործանման՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով․ The Washington Post
Ռուսաստանն Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում և 2026 թվականին իրավիճակը կարող է զգալիորեն վատթարանալ, հայտնում է The Washington Post-ը: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Ռուսաստանն իբր պահպանում է Ուկրաինայի դեմ պատերազմում առավելությունները՝ երկրի տնտեսական վիճակը հակառակն է փաստում:
Միևնույն ժամանակ, ռուսաստանյան վերնախավի ներկայացուցիչների մեծ մասը չի ակնկալում զանգվածային սոցիալական բողոքներ կամ տնտեսական դժվարությունների ազդեցություն Կրեմլի քաղաքական որոշումների վրա։
Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին Ռուսաստանում տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ գնաճի արագացման, ռազմական ծախսերով պայմանավորված բյուջետային դեֆիցիտի մեծացման և նավթագազային եկամուտների անկման ֆոնին, իսկ տնտեսական աճի տեմպերը նկատելիորեն դանդաղում են։
Նշենք, որ Ռուսաստանում ամանորյա տոների նախապատրաստությունն ընթանում է սպառողական ակտիվության զգալի անկման պայմաններում, քանի որ գների աճը ստիպում է ՌԴ քաղաքացիներին կրճատել ծախսերը և հրաժարվել սովորական դարձած գնումներից։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով