Ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության՝ «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ:
Մասնավորապես՝ նկարագրվում են դատարանների կայացրած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, անշարժ գույքի պետական ռեգիստրի ներդրած համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտքագրելու ընթացակարգը: Նախագծով սահմանվել է նաև, որ դատարանների կողմից կայացված սահմանափակումների փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային՝ PDF ձևաչափով, հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված՝ համակարգերի փոխգործելիության միջոցով:
Նախագծով, ի թիվս այլ հարցերի, հստակեցվում է սահմանափակումների փաստաթղթերի՝ համապատասխան էլեկտրոնային համակարգում մուտքագրման ընթացակարգը, այդ փաստաթղթերը մուտքագրող անձանց իրավասությունների և գործառույթների շրջանակը, ինչպես նաև մուտքագրվող փաստաթղթերում ներառման ենթակա անհրաժեշտ տեղեկատվության կազմը:
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի դատարանների կայացրած՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու գործընթացի թվայնացումը, ինչպես նաև կձևավորվեն այդ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի ներդրած համապատասխան էլեկտրոնային համակարգում զետեղելու իրավական մեխանիզմներն ու անհրաժեշտ վավերապայմանները:
Նախագծի ընդունման արդյունքում կդյուրինացվի դատարանների կայացրած համապատասխան ակտերից բխող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների ծագման, փոփոխման կամ դադարման պետական գրանցման ընթացակարգը՝ ապահովելով պետական գրանցման տվյալների ամբողջականությունը, ճշտությունն ու վավերականությունը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով