«4 տարով էր արգելանքը, 4 տարին անցել է». Մամիկոն Ասլանյանը հնարավոր է՝ առաջադրվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է: Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել:
«Այս երկրում որեւէ մեկը որեւէ գարանտիա չունի, քանի որ ոչինչ չի կատարվում ըստ օրենքի, ես չեմ կարող հստակ եզրակացություն անել: Ամեն ինչ ավելի շատ կապված է կամքի հետ, այլ ոչ թե օրենքի: Եթե կուզեն` կլինի, եթե չուզեն` չի լինի: Ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված: Նիստերը չեն կայանում, ապօրինի նիստերի ուղղությամբ ցանկանում են աշխատանքներ տանել, սակայն որեւէ քայլ չի արվել»:
Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով