Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur.am-ում։
Գրությունը ստորագրված է աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից (փաստաթուղթ, էջ 3/3)։
Այդ փաստաթղթում նշվում է, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմում է ներկայացրել՝ պնդելով, որ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ի ճաշարանում «առանց թույլտվության» լրագրողը աշխատել է (փաստաթուղթ, էջ 1/3)։
Այսինքն՝ իշխող խմբակցության ղեկավարը բողոքարկում է լրագրողի գործողությունը, իսկ վարչական մեքենան դա վերածում է կարգապահական գործընթացի։ Մինչդեռ ստում է Կոնջորյանը, քանի որ Սոնա Գրիգորյանն իրեն ճաշարանում չի մոտեցել եւ կադրերը ֆիքսված են բոլոր տեսախցիկներով:
Եվ այստեղ երեք դերակատարների պատասխանատվությունն է կուտակվում մեկ կետի վրա․
- ԱԺ նախագահը, որի կանոններն այսօր չեն օգտագործվում թափանցիկությունը հաշվետվողականությունն ապահովելու համար, փոխարենը լրագրողի կողմից հարց տալը ապօրինություն է որակվում:
- Աշխատակազմի ղեկավարը՝ որը չեզոք ադմինիստրացիա լինելու փոխարեն փաստացի հանդես է գալիս ՔՊ-ի կամակատարի դերում:
- ՔՊ խմբակցության ղեկավարը, որը, ունենալով քաղաքական եւ հանրային հաշվետվողականության պարտավորություն, խուսափում է պատասխանել հարցին՝ բողոք գրելով լրագրողի դեմ, ինչը վարչական ճնշում է:
Իսկ ինչն է իրականում խնդիրը. Կոնջորյանը չի ցանկանում բացատրել, թե ինչպես է իր եղբոր ընկերոջից շուկայականից ցածր գնով առանձնատուն գնել, դասավորել գործերն այնպես, որ մինչեւ 55 մլն կազմի արժեքը, որ եկամտահարկից օգտվի եւ քիչ գումար ծախսելով՝ դղյակի տեր դառնա. այս փաստերը բացահայտել է «Հետք»-ը:
Կոնջորյանն ու իր մի քանի մլն դրամ ամսական աշխատվարձ ստացող տիկինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը, ակնհայտորեն հարստանում են տարեցտարի, բայց հաշվետվություն ու պարզաբանում տալուց խուսափում են»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով