Փակվելո՞ւ է Արցախի ներկայացուցչության շենքը. սպասվում են տհաճ անակնկալներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին` դեկտեմբերի 11-ին, Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունից հետո ArmLur.am-ի աղբյուրները փոխանցեցին մեզ, որ հնարավոր է՝ մինչեւ տարեվերջ փակեն կամ վերջնականապես խլեն շենքը Արցախի իշխանություններից։
Արցախի պաշտոնյաներից որեւէ մեկը չմեկնաբանեց մեր տեղեկությունները, բայց եւ այնպես չբացառեցին, որ խուզարկությունից հետո, հնարավոր է, նաեւ փակեն շենքը։ Կլինի մինչեւ տարեվերջ, թե տարեսկզբին, իրենց է միայն հայտնի, բայց, այնուամենայնիվ, տհաճ անակնկալների Արցախի իշխանությունները սպասում են։
Արցախի պաշտոնյաները նաեւ չեն բացառում, որ կլինեն ձերբակալություններ։ Նրանք էլ են գիտակցում, որ առաջին թիրախը Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողությունները սկսվել էին ժամը 11:00-ին եւ ավարտվել 16:30-ի սահմաններում։
Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։
Ինչպես հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը, այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։
Փաստաբանը նաեւ նշել էր, որ հունիսից սկսված գործի շրջանակում, ըստ իր տվյալների, հարցաքննվել էր միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով