10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են. «Շատ ենք ցավում վերջին ամիսներին մեր Եկեղեցու ներսում եւ մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը»:
Ըստ էության, սա հայտարարություն է այն մասին, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին գործող Կաթողիկոսի ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել ահաբեկումներ, որոնք ուղղված էին գործող Կաթողիկոսի ընտրվելու արդյունքի վրա: Արդյոք վերը նշված հայտարարության հիման վրա հարուցվե՞լ է քրեական վարույթ՝ պարզելու համար ահաբեկումներ եղե՞լ են, ու դրանք պատվիրած անձանց շրջանակը:
Նույն հարցն ուղղել էինք ե´ւ դատախազությանը, ե´ւ Քննչական կոմիտեին: Երկու տեղից արձագանքել են, որ նշված հայտարարությունը չի ուսումնասիրվել այս պահին իրենց կողմից՝ հավելելով, որ ուսումնասիրվելու դեպքում կանդրադառնան մեր հարցին:
Հետաքրքիր բան է ստացվում: Երբ ընդդիմադիր ուղղվածության հոգեւորականները հրապարակային խոսքով մի թեթեւ «կճմթում» են իշխանություններին, իրավապահների կողմից «ուսումնասիրելն» ու իրար հետեւից չորս սրբազանի բանտտանելը չի հապաղում:
Իսկ այս դեպքում, 10 սրբազանով գրավոր հայտարարություն են արել պետական մասշտաբի հանցագործության մասին:
Ու պարզվում է, որ դա անգամ «չի ուսումնասիրվել»: Լավ, հուսանք, որ հիմա գոնե կուսումնասիրե՞ն»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով