Առողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկեր
Վերջին շրջանում ակտիվ քննարկումների փուլում է առողջության ապահովագրման նոր համակարգի ներդրման հարցը։ Կառավարությունը խոսում է համընդհանուր առողջապահական ապահովագրության անցման անհրաժեշտության մասին՝ որպես բուժօգնության հասանելիությունն ու համակարգի ֆինանսական կայունությունն ապահովող լուծում։
«Թոփ լուրեր» լրատվականը առողջության ապահովագրման թեմայով զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Ըստ Բաբկեն Պիպոյանի, դեռ վաղ է գնահատել, թե ինչ առավելություններ կտա առողջության ապահովագրման նոր համակարգը։ Նրա գնահատմամբ՝ դրա մասին հնարավոր կլինի խոսել, երբ կյանքի կկոչվի, և պարզ կդառնա, թե ներկայումս տրված խոստումները որքանով են իրագործվում։
Պիպոյանը խոսեց նաև հնարավոր ռիսկերի մասին։ Նրա դիտարկմամբ՝ խնդիրը առողջապահական համակարգի փիլիսոփայության հետ է կապված։ Պիպոյանի գնահատմամբ՝ մենք ունենք հիվանդաբուժության համակարգ, այլ ոչ թե առողջապահական։ Կարծում է, որ առողջապահական համակարգի խնդիրը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը՝ առողջության պահպանումը։ Իսկ ապահովագրություն ներդնելու ընթացքում էլ լուծվելու են հիվանդաբուժության խնդիրները։
Հակառակը, փորձագետն արձանագրում է, որ «ամբողջ առողջապահական համակարգի ծրագրերի գերակշռող մեծամասնությունը (բյուջեի կառուցվածքում նույնպես) միտված է ոչ թե առողջապահությանը, այլ հիվանդաբուժությանը»։ Դա խնդրահարույց է հատկապես այն պարագայում, երբ մենք, համեմատած մեր հարևան երկրների, ունենք ավելի թանկ առողջապահական համակարգ։ «Սկսած դեղորայքից, վերջացրած բուն բուժական պրոցեսը՝ ակնհայտ տեսնում ենք, որ մենք ունենք թանկ համակարգ», — կարծում է Պիպոյանը՝ համեմատելով իրավիճակը հարևան Վրաստանի հետ։
Ըստ Պիպոյանի՝ ամենամեծ խնդիրն այն է, որ պետությունը նախ պետք է իր ռեսուրսները ուղղի առողջապահությունը որպես համակարգ էժանացնելու վրա, նոր միայն անցնի ծառայություններ ձեռք բերելուն, այդ թվում՝ ապահովագրության միջոցով։ Նրա խոսքով՝ առանց այդ հիմնարար քայլերի ապահովագրական համակարգի ներդրումը կարող է չտալ ակնկալվող արդյունքը։
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար