«Մենք որևէ անսովոր կամ անսպասելի, երկնքից ընկնած ոչ մի բան բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեկ չեն հորինվել։ Դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 1990-ականներին։ [ՆԱՏՕ-ի] չպետք է ընդլայնվի դեպի արևելք. դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է», - ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակվանից ի վեր դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։
«Դա մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս և լուրջ սպառնալիք է [Ռուսաստանի համար]: Հիշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է, և Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը (ՆԱՏՕ-ի մեկ անդամի հետ զինված հակամարտությունը համարվում է բոլորի հետ հակամարտություն -ТАСС), որը հիմնադրել է ՆԱՏՕ-ն, երբեք չի չեղարկվել: Դա մեզ համար սպառնալիք է: Մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում»,- պարզաբանել է Պուտինը։Եվ վերջապես, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, քչերն են հիշում, թե որն էր այն վավերացնող առաջին փաստաթուղթը, շարունակել է Պուտինը։
«Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության մասին հռչակագիրն էր: Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության և ժամանակակից պետականության հիմքը: Եվ այնտեղ հստակորեն նշվում է, որ Ուկրաինան չեզոք պետություն է»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար